20/07/2026
📢 #Գործկա | Զանգերի կենտրոնի և հաճախորդների սպասարկման մասնագետ
BazEx Express Courier ընկերությունը փնտրում է Զանգերի կենտրոնի և հաճախորդների սպասարկման մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կապահովի հաճախորդների որակյալ ու արդյունավետ սպասարկումը։
📌 Պարտականություններ՝
✔️ Պատասխանել հաճախորդների մուտքային զանգերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն
✔️ Խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերել հեռախոսով և այլ կապի միջոցներով
✔️ Ստուգել հաճախորդների և առաքանիների տվյալները ներքին համակարգում
✔️ Կատարել տվյալների ուղղումներ և թարմացումներ անհրաժեշտության դեպքում
✔️ Գրանցել և մշակել հաճախորդների դիմումները, բողոքներն ու առաջարկները
✔️ Համագործակցել տարբեր ստորաբաժանումների հետ՝ հարցերին արագ լուծումներ տալու նպատակով
✔️ Ապահովել բարձրակարգ հաճախորդների սպասարկում
✔️ Աշխատել մեծ ծանրաբեռնվածության պայմաններում և պահպանել սահմանված ժամկետները
📌 Պահանջներ՝
🔹 Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում
🔹 Բարձր հաղորդակցման և բանակցելու հմտություններ
🔹 Համակարգչային ծրագրերից և տեղեկատվական համակարգերից օգտվելու լավ հմտություններ
🔹 Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքներին
🔹 Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
🔹 Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
🔹 Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
➕ Առավելություն կհամարվի, եթե ունեք աշխատանքային փորձ Call Center-ի, հաճախորդների սպասարկման, լոգիստիկայի, սուրհանդակային կամ փոստային ոլորտներում։
🎯 Մենք առաջարկում ենք՝
✅ Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
✅ Մրցունակ աշխատավարձ
✅ Մասնագիտական ուսուցում և շարունակական աջակցություն
✅ Ընկերական և մասնագիտական աշխատանքային միջավայր
✅ Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
📩 Եթե ցանկանում եք դառնալ BAZEX-ի թիմի անդամ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեին՝
[email protected]
📞 +374 33 150188