Միասին ճանաչենք Վանաձորը / Vanadzor

Միասին ճանաչենք Վանաձորը / Vanadzor Visit Vanadzor
Առաջին հարթակը Վանաձորի պատմության ու ավանդույթների մասին Մենք 6 տարեկան ենք

Հարգելի՛ հայրենակիցներ, Վանաձորի պատմությամբ հետաքրքրված քաղաքացիներ,Ի պատասխան մեր կողմից ուղարկված պաշտոնական գրության...
24/06/2026

Հարգելի՛ հայրենակիցներ, Վանաձորի պատմությամբ հետաքրքրված քաղաքացիներ,

Ի պատասխան մեր կողմից ուղարկված պաշտոնական գրության՝ Վանաձորի քաղաքապետարանը տեղեկատվություն է տրամադրել Ղարաքիլիսայի (ներկայիս Վանաձորի)՝ որպես քաղաքային բնակավայրի կարգավիճակ ստանալու վերաբերյալ։

Ըստ պաշտոնական պատասխանի՝ այդ տվյալները հիմնված են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության պաշտոնական տեղեկագրքի վրա՝ «ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչատարածքային բաժանումը» (СССР. Административно-территориальное деление союзных республик, հրատարակված Մոսկվայում, 1971 թ., ռուսերեն լեզվով)։

Մեր թիմը փորձել է թվային հարթակներում գտնել նշված հրատարակության օնլայն տարբերակը, սակայն ապարդյուն։ Քանի որ մեր քաղաքի պատմությանն առնչվող յուրաքանչյուր փաստագրական տվյալ արժանի է ճիշտ, անաչառ և հանրայնացված ներկայացման, դիմում ենք ձեր օգնությանը։

Եթե ձեզնից որևէ մեկն ունի նշված տեղեկագրքի (1971 թ. հրատարակություն) տպագիր կամ թվայնացված տարբերակը, կամ գիտի, թե որ արխիվային հարթակից է հնարավոր այն ներբեռնել, խնդրում ենք կիսվել տեղեկատվությամբ մեկնաբանություններում կամ գրել մեզ անձնական նամակով։

Անհրաժեշտ տվյալները գտնելուց և վավերացնելուց հետո մենք սիրով արդյունքները կներկայացնենք հանրությանը։

Կանխավ շնորհակալ ենք համագործակցության և մեր քաղաքի պատմական ժառանգության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։

Հարգելի՛ հետևորդներ,Տեղեկացնում ենք, որ քաղաքապետարան ուղարկված մեր պաշտոնական գրությունից անցել է արդեն 10 օր: Այս ընթա...
19/06/2026

Հարգելի՛ հետևորդներ,
Տեղեկացնում ենք, որ քաղաքապետարան ուղարկված մեր պաշտոնական գրությունից անցել է արդեն 10 օր: Այս ընթացքում փորձեր են արվել կապ հաստատել պատասխանատու ստորաբաժանումների հետ։
Մասնավորապես՝ կապ է հաստատվել Հանրային կապերի և լրատվության բաժնի հետ, որի ղեկավար Գեղանի Հակոբյանը մեզ փոխանցել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանի կոնտակտային տվյալները։ Սակայն վերջիններիս կողմից տրված պարզաբանման համաձայն՝ նշված գրությունը իրենց չի մակագրվել, որևէ առնչություն չունեն դրա հետ և չեն կարող պատասխանել բարձրացված հարցերին։
Կարևոր է. Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարցման պատասխանը պետք է տրամադրվեր 5 աշխատանքային օրվա ընթացքում: Իսկ լրացուցիչ աշխատանք պահանջվելու դեպքում՝ տեղեկատվություն տնօրինողը պարտավոր էր այդ մասին գրավոր տեղեկացնել՝ նշելով հստակ ժամկետներ:
Այնուամենայնիվ, մենք կրկին կապ կհաստատենք քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ով է տվյալ գրության հասցեատերն ու պատասխանատուն և երբ կստանանք մեր հարցման պատասխանը։
Գործընթացի հետագա զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք։

Վանաձորի Համայնքապետարան
@подписчики

Հունիսի 9-ին Վանաձորում տեղի ունեցած տոնակատարությունը, որը հանրությանը ներկայացվեց «Վանաձորի 200-ամյակ» խորագրի ներքո, բազմաթիվ հարցերի ու հիմնավոր տարակուսանքի տեղիք է տվել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ քաղաքի պատմությամբ հետաքրքրվող բնակիչների մոտ։

Քաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն, և ցանկացած հոբելյանական հաշվարկ պետք է հիմնված լինի գիտական վավերագրերի, այլ ոչ թե պատահական որոշումների վրա: Երբ նման տեղեկատվությունը տարածվում է պաշտոնական՝ համայնքապետարանի մակարդակով, պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում:

Տեղեկատվության իսկությունը պարզելու և պատմական աղավաղումներ թույլ չտալու նպատակով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում պաշտոնական հարցում (դիմում) եմ ուղարկել Վանաձորի համայնքապետարան։

Ակնկալում եմ հստակ պատասխաններ հետևյալ հարցերի շուրջ.

Ի՞նչ պատմական հիմքերով ու արխիվային փաստերով է հիմնավորվում քաղաքի հենց 200-ամյակը:

Ո՞ր մասնագիտական հանձնախումբն է տվել նման եզրակացություն:

Ո՞վ է կրում պատասխանատվություն քաղաքի մասին հանրային մակարդակով ապատեղեկատվություն տարածելու համար:

Համայնքապետարանի ներկայացրած հիմնավորումները ևս հրապարակային կլինեն։

Վանաձորի Համայնքապետարան

Հունիսի 9-ին Վանաձորում տեղի ունեցած տոնակատարությունը, որը հանրությանը ներկայացվեց «Վանաձորի 200-ամյակ» խորագրի ներքո, ...
10/06/2026

Հունիսի 9-ին Վանաձորում տեղի ունեցած տոնակատարությունը, որը հանրությանը ներկայացվեց «Վանաձորի 200-ամյակ» խորագրի ներքո, բազմաթիվ հարցերի ու հիմնավոր տարակուսանքի տեղիք է տվել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ քաղաքի պատմությամբ հետաքրքրվող բնակիչների մոտ։

Քաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն, և ցանկացած հոբելյանական հաշվարկ պետք է հիմնված լինի գիտական վավերագրերի, այլ ոչ թե պատահական որոշումների վրա: Երբ նման տեղեկատվությունը տարածվում է պաշտոնական՝ համայնքապետարանի մակարդակով, պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում:

Տեղեկատվության իսկությունը պարզելու և պատմական աղավաղումներ թույլ չտալու նպատակով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում պաշտոնական հարցում (դիմում) եմ ուղարկել Վանաձորի համայնքապետարան։

Ակնկալում եմ հստակ պատասխաններ հետևյալ հարցերի շուրջ.

Ի՞նչ պատմական հիմքերով ու արխիվային փաստերով է հիմնավորվում քաղաքի հենց 200-ամյակը:

Ո՞ր մասնագիտական հանձնախումբն է տվել նման եզրակացություն:

Ո՞վ է կրում պատասխանատվություն քաղաքի մասին հանրային մակարդակով ապատեղեկատվություն տարածելու համար:

Համայնքապետարանի ներկայացրած հիմնավորումները ևս հրապարակային կլինեն։

Վանաձորի Համայնքապետարան

Վանաձորի քաղաքային լիճը հիմնովին փոխվում է։ 1970-ականներից հետո սա առաջին ու ամենամեծ վերակառուցումն է։📍 Ի՞նչ կտեսնենք շ...
03/04/2026

Վանաձորի քաղաքային լիճը հիմնովին փոխվում է։ 1970-ականներից հետո սա առաջին ու ամենամեծ վերակառուցումն է։

📍 Ի՞նչ կտեսնենք շուտով.
- Ժամանակակից լուսաձայնային շատրվաններ
- Բարեկարգված ափեր ու ճեմուղիներ
- Կասկադաձև գետի հուն

Նախագիծը՝ Ս. Աբովյանի, 3D մոդելը՝ Է. Ղարագյոզյանի։

Վանաձորը դառնում է ավելի սիրուն ու ժամանակակից։

#Լճեր

Address

Հայաստան
Vanadzor

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Միասին ճանաչենք Վանաձորը / Vanadzor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share