Cargo Travel

Cargo Travel Բեռնափոխադրումներ Հայաստանից և դեպի Հայաստան ցամաքով, ջրով և օդով

02/09/2026

«Սա ո՞նց եք տեղափոխելու»։
Մեր սիրելի հարցերից մեկն է։ 😉

+37444440096
[email protected]

21/04/2026

✈️📦 Cargo Travel-ի անվանումն արդեն իսկ հուշում է՝ մենք բեռների ճանապարհորդությունից լավ ենք հասկանում։

Բեռների հետ երբեմն կարող են արկածներ պատահել։ Բայց երբ ճամփորդությունը հապշտապ է կազմակերպված, բեռը ճիշտ չի դասավորված կամ ընտրված են էժան ու ռիսկային տարբերակներ, ճանապարհին կարող է շատ բան փոխվել, և բեռը կարող է պարզապես տեղ չհասնել:

Ուստի կարևոր է ամեն ինչ ճիշտ սկսել՝
նախօրոք հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը 📑,
ճիշտ պլանավորել ճանապարհը 🧭,
հասկանալ՝ ինչ պետք է առկա լինի տվյալ բեռի հետ և ինչ ճանապարհներով այն պետք է անցնի։

Անկախ ամեն ինչից՝ միշտ կա ռիսկ, որ ճանապարհին ինչ-որ անսպասելի բան կարող է պատահել 🌊

Բեռի #ապահովագրությունը հենց այն է, ինչը ձեզ կպաշտպանի չնախատեսված ծախսերից և կտա լրացուցիչ հանգստություն 🛡️

📩 Եթե ցանկանում եք ապահովել ձեր բեռի անվտանգ ճանապարհը՝ մենք պատրաստ ենք օգնել։

Վիդեոն վերցված է ինտերնետից:

Բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ, փորձի ու կարծիքների փոխանակում 📦💡Կարգո Թրավելի թի...
21/03/2026

Բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ, փորձի ու կարծիքների փոխանակում 📦💡

Կարգո Թրավելի թիմը շարունակում է գտնել լավագույն լուծումները և ամրապնդել վստահելի գործընկերային կապերը՝ գլոբալ տնտեսական փոփոխությունների ֆոնին 🤝

#Բեռնափոխադրում #Լոգիստիկա

06/03/2026

🌉 Պատկերացրեք անցնում եք կամրջի տակով, իսկ վերևում լողում են նավերը 🚢

Սա ֆանտաստիկ ֆիլմ չէ, այլ իրական ինժեներական հրաշք՝ Վելյուվեմերի ակվեդուկը Նիդերլանդներում։
🚗 Մեքենաներն անցնում են ջրի տակով,
🚢 նավերը՝ վերևում։

Կամուրջը 25մ երկարությամբ և 19մ լայնությամբ է, ջրի խորությունը մոտ 3 մետր է, ինչն ապահովում է անվտանգ անցում փոքր և միջին նավերի համար։ Երկու կողմերում նախատեսված են նաև հետիոտնային մայթեր մարդկանց համար։

Սա հիանալի օրինակ է, թե ինչպես են լոգիստիկան և տրանսպորտը համահունչ աշխատում խելացի լուծումների շնորհիվ:

🚛 Լոգիստիկայի աշխարհում նույնպես ամեն ինչ նույն սկզբունքով է․ ճիշտ մտածված լուծումները թույլ են տալիս, որ բեռները հասնեն մեր հաճախորդներին արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների։

💬 Իսկ դուք կանցնե՞իք այս կամրջի տակով, եթե վերևում նավեր լինեին։

17/02/2026

Ձյուն, սառնամանիք, երկար ճանապարհներ… բայց նույն պատասխանատվությունը ❄️🚛
Մեր թիմը ճանապարհին է՝ անկախ եղանակային պայմաններից՝ ձեր բեռները ժամանակին ու ապահով տեղ հասցնելու համար:

📩 [email protected]
📲 +37444440096

Մարդ, որն ամեն օր համադրում է քարտեզները, ժամային գոտիները, մաքսային ձևակերպումները և լոգիստիկայի մյուս նրբությունները ա...
09/02/2026

Մարդ, որն ամեն օր համադրում է քարտեզները, ժամային գոտիները, մաքսային ձևակերպումները և լոգիստիկայի մյուս նրբությունները ապահովելով բեռների՝ ժամանակին ու անվտանգ իրենց հասցեատիրոջը հասնելը։

Այս անգամ որոշեցինք պատմել մեր գործընկեր Արմինեի մասին և մի փոքր բացահայտել նրա աշխատանքի չերևացող մասը:

❓Եթե միջազգային բեռնափոխադրումն ընկալվեր որպես ֆիլմ, ո՞ր ժանրից կլիներ և ի՞նչ դերում կլինեիր դու։
🔹Արկածային հոգեբանական թրիլլեր՝ լի անսպասելի շրջադարձերով, երբեմն դետեկտիվ տարրերով։ Այդ ֆիլմում ես կլինեի ժպտացող հերոսը 🙂, որն ասում է «ամեն ինչ կարգին է», նույնիսկ այն դեպքում, երբ ներսում քաոս է, բայց ինքը ետնաբեմում համակարգում է ամեն ինչ՝ ապահովելով հեփփի էնդ:

❓Քո ամենասիրած տեղը/կետը աշխարհում, որտեղ բեռ ես հասցրել։
🔹Աշխարհի բազմաթիվ կետեր եմ սիրել ու բացահայտել բեռնափոխադրման միջոցով։ Առանձնահատուկ տպավորել է Չինաստանը՝ իր խոշոր նավահանգիստներով, Կորեան և Ֆիլիպինները 🌏 ։ Այդ վայրերը կուզենայի նաև մի օր տեսնել սեփական աչքերով։

❓Ի՞նչ ես զգում, երբ բեռը հասնում է հաճախորդին։
🔹Այդ պահին հասկանում եմ, որ սա պարզապես աշխատանք չէ, այլ մի մեծ ճանապարհ՝ կառուցված վստահության վրա։ Անկախ դժվարություններից՝ երբ ամեն ինչ հաջող ավարտ է ունենում և տեսնում ես գոհ, շնորհակալ հաճախորդի, մի ուրիշ հանգստություն է գալիս:

❓ Եթե քո աշխատանքը մեկ բառով նկարագրեիր, ո՞ր բառը դա կլիներ։
🔹Դժվար է մեկ բառով ասել 😊, բայց երևի «ոդիսական»։

01/02/2026

📦 Բեռնման իրական գործընթաց
առանց բեմադրության,
առանց «կադրերից դուրս» պատմությունների։

Աշխատում ենք ամեն օր նույն մոտեցմամբ՝
կարգ ու կանոն, անվտանգություն, պատասխանատվություն 🚚

📩 [email protected]
📲 +37444440096

Այն, ինչ հաճախ չի երևում բեռնափոխադրման «գնի» հետևում 📦 մեր գյումրեցի լոգիստի աշխատանքային առօրյան է:Օրը սկսվում է inbox...
20/01/2026

Այն, ինչ հաճախ չի երևում բեռնափոխադրման «գնի» հետևում 📦 մեր գյումրեցի լոգիստի աշխատանքային առօրյան է:

Օրը սկսվում է inbox-ից 📧՝ հարցումներ, քաշեր, ծավալներ, ուղղություններ, պարզ ու բարդ խնդիրներ։
Հետո գալիս են տասնյակ զանգեր 📞՝ պահեստներից, տերմինալներից, փոխադրողներից, հաճախորդներից, մաքսային մարմիններից:

Կարճ ասած՝ գինը ընդամենը թիվ է, իսկ իրական աշխատանքը սկսվում է դրանից հետո՝
• բեռին հետևում
• շղթայի համակարգում, վերահսկում
• խնդիրների լուծում:

Ուշացումներ լինում են, վերափաստաթղթավորում՝ նույնպես, մատակարարի հետ ճշգրտումներ՝ որքան պետք է։
Երբեմն բեռը սահմանին է կանգնում 🛃, երբեմն ուշացումներ օդանավակայանում, երբեմն պահեստում դասավորվածության խնդիրներ են լինում, երբեմն բեռը հասնում է, բայց փաստաթուղթն այն չէ, ինչ սպասվում էր ✈️

❓Ինչ է անում լոգիստը
Պլանավորում է ուղիները, հետևում ժամկետներին ու ծախսերին, կարգավորում պահեստային աշխատանքներն ու համակարգում փոխադրող ընկերությունների աշխատանքը, ճիշտ կազմում փաստաթղթերը, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա✅

🌍 Միջազգային գնումներ կատարելիս մեկ կարևոր որոշում կա, որը կարող է ավելացնել ծախսերը կամ օգնել խնայելու՝ Incoterms-ի ընտ...
15/01/2026

🌍 Միջազգային գնումներ կատարելիս մեկ կարևոր որոշում կա, որը կարող է ավելացնել ծախսերը կամ օգնել խնայելու՝ Incoterms-ի ընտրությունը։

Գնման պահին որոշվում է, թե ով ինչն է կազմակերպում բեռնափոխադրման շղթայում։

📦 Ամենատարածված տարբերակները՝
• EXW — Վաճառողը տալիս է ապրանքը պահեստից, մնացածը կազմակերպում է գնորդը։
• FOB — Վաճառողը հասցնում է բեռը նավահանգիստ / օդանավակայան, փոխադրումը կազմակերպում է գնորդը։
• CIF — Վաճառողը կազմակերպում է փոխադրումն ու ապահովագրությունը մինչև Ձեր նավահանգիստը։

🔍 Incoterms-ի ճիշտ տարբերակի ընտրությունը կարող է օգնել՝
– խնայել գումար
– արագացնել բեռնափոխադրումը
– նվազեցնել ռիսկերը

✉️ Եթե չեք կողմնորոշվում, թե որն է ճիշտ Ձեր գործարքի համար, գրեք մեզ, կօգնենք ընտրել լավագույն տարբերակը։

#ՄիջազգայինԱռևտուր #Բեռնափոխադրում #Լոգիստիկա #Ներմուծում #Արտահանում

🎙 Cargo Travel-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Ավետիսյանը հյուրընկալվել է eLogi Podcast-ին:Զրույց լոգիստիկայի ոլորտի զա...
13/01/2026

🎙 Cargo Travel-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Ավետիսյանը հյուրընկալվել է eLogi Podcast-ին:

Զրույց լոգիստիկայի ոլորտի զարգացման, բեռնափոխադրումների արդի մարտահրավերների և Cargo Travel-ի գործնական մոտեցումների մասին։

📺 Դիտեք ամբողջական թողարկումն այստեղ 👇

Այս էպիզոդում հյուրընկալել ենք Cargo Travel ընկերության Բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Ավետիսյանին եւ խոսել ոչ միայն միջազգային ցամաքային բեռնափոխադրումների ...

Address

Nairi Zaryan 21
Yerevan
TAXID:03556499

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37498931933

Alerts

Be the first to know and let us send you an email when Cargo Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Cargo Travel:

Shortcuts

Share