26/08/2026
🚚 Logistics Plus-ը փնտրում է Կրտսեր լոգիստի
Եթե ցանկանում եք սկսել կարիերա լոգիստիկայի ոլորտում, սովորել նոր մասնագիտություն և զարգանալ միջազգային բեռնափոխադրումների ոլորտում՝ այս հնարավորությունը Ձեզ համար է։
📌 Փորձը պարտադիր չէ․ մենք կապահովենք անհրաժեշտ ուսուցումն ու աջակցությունը։
Ի՞նչ ենք ակնկալում Ձեզնից․
• Սովորելու և զարգանալու ցանկություն
• Կազմակերպվածություն և պատասխանատվություն
• Ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Հաղորդակցման և բանակցելու հմտություններ
• MS Office-ի, հատկապես՝ Excel-ի բազային իմացություն
• Հայերենի և ռուսերենի լավ իմացություն
• Այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Ի՞նչ եք անելու․
• Օժանդակելու եք լոգիստիկ գործընթացների պլանավորմանը
• Կապ եք պահպանելու վարորդների և մատակարարների հետ
• Պատրաստելու և մուտքագրելու եք անհրաժեշտ փաստաթղթերը
• Վերահսկելու եք բեռների տեղաշարժը՝ ավագ մասնագետի աջակցությամբ
Մենք առաջարկում ենք․
💼 Մշտական աշխատանք՝ ամբողջ դրույքով
📅 5/2 աշխատանքային գրաֆիկ՝ 10:00–18:00
💰 Հաստիքային դրույքաչափ տոկոսներ՝ կախված Ձեր ակտիվությունից և արդյունքներից
🎓 Անվճար մասնագիտական ուսուցում
🤝 Փորձառու մենթորի աջակցություն
📈 Կարիերայի աճի իրական հնարավորություն
📩 Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր CV-ն՝
[email protected] հասցեին։
Միացե՛ք Logistics Plus-ին և սկսե՛ք Ձեր ճանապարհը լոգիստիկայի ոլորտում։ 🚛