30/07/2026
🇵🇱🤝🇦🇲 Լեհաստան կատարած գործուղման ընթացքում մեր թիմը, Գդանսկի հայկական համայնքի հիմնադիր, նկարիչ Գագիկ Պարսամյանի հրավերով, այցելեց նրա տուն և արվեստանոց։
🎨 Այցի ընթացքում ծանոթացանք պարոն Պարսամյանի առաջիկա ցուցահանդեսի աշխատանքներին, ինչպես նաև այցելեցինք Գդանսկի Հայկական Միություն՝ առավել մանրամասն ծանոթանալու համայնքի գործունեությանը և նախաձեռնություններին։
🌍 «Բարեկամ»-ի համար Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը կարևոր առաքելություն է։ Ուրախ ենք, որ տարիների ընթացքում հնարավորություն ենք ունեցել համագործակցելու Գդանսկի հայկական համայնքի հետ և մեր ներդրումն ունենալու համայնքային նախաձեռնությունների իրականացման գործում։
💚 Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գագիկ Պարսամյանին ջերմ հյուրընկալության, հետաքրքիր զրույցների և հիշարժան հանդիպման համար։
#Բարեկամ #ԲԼՍ #ՀայկականՄիություն