21/09/2022
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովրդի ամենամեծ տոնի՝ Հայաստանի անկախության 31-ամյակի առիթով շնորհավորում եմ հայ ժողովրդին, հայկական պետականության կայացման բոլոր երախտավորներին՝ վստահ և հավատով, որ համաժողովրդական ջանքերի մեկտեղմամբ եւ ճշգրիտ քաղաքական ընթացքով Հայաստանը վերադառնալու է այն գոյավիճակին, երբ անկախությունը լիապես դրսևորվում է որպես երկրի անվտանգության, յուրաքանչյուրի ազատության, ապահովության, արժանապատիվ կյանքի եւ ազգային ինքնության պահպանման միջոց։
Շնորհավոր տոնդ ազատ,անկախ Հայաստա՛ն։