13/08/2026
📣 Հրավիրում ենք մասնակցելու «Հայաստանի գույները» ջրաներկի 4-րդ միջազգային փառատոնին։
🎨 Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն 14 աշխարհահռչակ վարպետներ:
📌Սեպտեմբերի 14 | Երևան
Փառատոնի և միջազգային ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միությունում։
📌Սեպտեմբերի 18–20 | Գյումրի
Ծրագրում՝ պլեներներ, ցուցադրական դասեր, հանդիպումներ աշխարհահռչակ վարպետների հետ, մրցույթներ, խաղարկություններ և արվեստի տոնավաճառ։
📌Փառատոնը կեզրափակվի հանդիսավոր փակման արարողությամբ, որի ընթացքում աշխարհահռչակ վարպետները երաժշտական ծրագրի ուղեկցությամբ համատեղ կստեղծեն լայնաֆորմատ աշխատանքներ։
👉🏻Երևանում և Գյումրիում նշված բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ։
Հովանավորներ՝