Երևանի ավտոբուս

Երևանի ավտոբուս Միացեք «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի էջին

11/09/2026

📢 Երեկ երեկոյան մամուլում տեղ է գտել, իսկ այսօր բազմաթիվ առցանց հարթակներում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է «Ժոնգ Թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցից դուրս եկող ծուխ։

Տարածվող տեսանյութի վերաբերյալ ցանկանում ենք տեղեկացնել հետևյալը`

🔴 սույն թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խափանվել է թիվ 40 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի տուրբոմղիչը, ինչի հետևանքով գործարկվել է շարժիչի հակահրդեհային ավտոմատ համակարգը։ Օգտագործվել են նաև տրանսպորտային միջոցի մյուս կրակմարիչները։

🔴 Հաշվի առնելով տեսանյութի տարածվածությունն ու մամուլում տեղ գտած վերնագրերի հնչեղությունը, ինչպես նաև հանրային տրանսպորտից օգտվողների լայն շրջանակն ու հնարավոր խուճապը այդօրինակ վերնագրերից՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր տեխնիկական և անկանխատեսելի խնդիրներ են, միևնույն ժամանակ հորդորում ենք նմանատիպ տեսանյութեր տեղադրելիս և վերնագրեր դնելիս նախապես ճշտել եղելությունը։

⬇️⬇️⬇️
27/08/2026

⬇️⬇️⬇️

Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետները վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից՝ 21․08․2026 թվականին մամուլում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում է, որ երկու կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս դրսևորում են ոչ պատշաճ վարքագիծ։

27/08/2026

📢 Տեղեկացնում ենք, որ ժամը
8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։

Ուղեւորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։
Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը:

📢 Պաշտոնական պարզաբանում ֆեյսբուքյան օգտատեր, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի 24․08․2026 թ․ ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ...
25/08/2026

📢 Պաշտոնական պարզաբանում ֆեյսբուքյան օգտատեր, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի 24․08․2026 թ․ ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ։

Ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ բավականաչափ աղմուկ հանած և ինտրիգներով լի գրառումը ողողված է մանիպուլյացիաներով՝ դժբախտաբար շահարկելով 44-օրյա պատերազմի մասնակցի անունը։ Իսկ իրականությունն այլ է և կապ չունի նկարագրվածի հետ։

Տեղեկացնում ենք, որ ուղեվարձը վճարած լինելու հանգամանքը ստուգելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի մասնագետը ստուգայց է իրականացրել ավտոբուսում և ուղևորներից մեկին նույնականացնելիս արձանագրել է, որ վերջինս օգտագործել է այլ անձի արտոնյալ քարտ, ինչը սահմանում է 15․000 ՀՀ դրամ տուգանք։ Տվյալ իրավիճակում հսկիչը չի իմացել և չէր էլ կարող իմանալ, թե իրավախախտում թույլ տված անձը ով է, և ուներ մեկ պարտականություն՝ արձանագրել իրավախախտումը։


Գրառումը կատարած քաղաքացուն հորդորում ենք զերծ մնալ այնպիսի շահարկումներից, ինչպիսին «1-ին կարգի հաշմանդամի մորը տուգանել են ուղեվարձը չվճարելու համար» խոսույթն է։ Ավելին, հսկիչի գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով լրացուցիչ պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Չիլ-Գևորգյան անուն-ազգանունով քաղաքացու պատկանող տրանսպորտային արտոնյալ քարտ առհասարակ գոյություն չունի։

Միևնույն ժամանակ բարեկամաբար հորդորում ենք գրառումները կատարելիս ճիշտ գրել վստահորդի կամ պարզապես իրեն դիմած քաղաքացու ազգանունը, որը երևում է անգամ վարչական ակտի վրա։

🚌 Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիները օգոստոսի 14-ից կվերադառնա...
13/08/2026

🚌 Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիները օգոստոսի 14-ից կվերադառնան իրենց հիմնական երթուղուն։

11/08/2026

Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։

Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշվված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։

Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին։

20/07/2026
18/05/2026

📢ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի պնդումը, թե իբր «Երևանի ավտոբուս» ընկերությունը դիզվառելիքի ձեռքբերման գործընթացում չարաշահումներ է թույլ տվել՝ համայնքին հասցնելով 60 մլն դրամի վնաս, սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Տվյալները բաց են, փաստերը՝ հասանելի:

Եվ այսպես՝ «Երևանի ավտոբուս» ընկերության կարիքների համար դիզելային վառելիք ձեռք բերելու համար նախապես կազմակերպվել է գնման բաց, մրցակցային և թափանցիկ 3 ընթացակարգ՝ ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/11, ԵԱ-ՀԲՄԱՊՁԲ-26/17 և ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/20 ծածկագրերով։ Այսինքն, ընկերությունը սկզբնապես ընտրել է ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։ Ընթացակարգերը, սակայն, չեն կայացել, քանի որ դրանց մասնակցել է միայն «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որի ներկայացրած գնային առաջարկները գերազանցել են սահմանված նախահաշվային՝ 1 լիտրի դիմաց 500 դրամ արժեքը` կազմելով 1 լիտրի դիմաց 550 դրամ: Բացի այդ, նույն ընկերությունը, լինելով դիզվառելիքի գործող մատակարարը, 2026-ի մարտի 24-ին պաշտոնապես հրաժարվել է պայմանագրով նախատեսված գնով դիզելային վառելիքի լրացուցիչ քանակ մատակարարելու առաջարկից՝ պատճառաբանելով համաշխարհային գնաճը։

Դիզվառելիքի պաշարների սպառման և մայրաքաղաքի հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքի խաթարման իրական վտանգի պայմաններում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, «Երևանի ավտոբուս» ընկերությունը, առաջնորդվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, կազմակերպել է մեկ անձից գնման հրատապ ընթացակարգ՝ ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով։

Հրատապ գնման հրավերն ուղարկվել է 7 հնարավոր մասնակցի։ Սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 550 դրամ և «Պրեմիում Օիլ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 545 դրամ գնային առաջարկով։ Քանի որ օրենքով և հրավերով սահմանված ժամկետում ներկայացված առաջարկների համեմատությամբ նվազագույն գինն առաջարկել է «Պրեմիում Օիլ»-ը, հենց այդ հիմքով էլ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընտրել է նրան, ինչը բխել է գնումների գործընթացում մրցակցության, թափանցիկության ու մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքներից։


Ուշագրավ է, որ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը հետագայում՝ 2026-ի մայիսի 13-ի գրությամբ, ինքն է հայտնել, որ շուկայում վառելիքի գների նվազումը սկսվել է դեռևս մայիսի 3-ից, իսկ որոշ լցակայաններում դիզելային վառելիքի արժեքը կազմել է 510-520 դրամ։ Մինչդեռ նույն ընկերությունը 2026-ի մայիսի 5-ին տվյալ գնման ընթացակարգի շրջանակում ներկայացրել է 550 դրամ գնառաջարկ և մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը՝ մայիսի 6-ը՝ ժամը 10։00-ն, այն չի փոփոխել։

Գնման ընթացակարգի արդյունքներով 2026 թվականի մայիսի 6-ին սահմանված կարգով հրապարակվել է պայմանագիր կնքելու որոշման հայտարարությունը և միայն դրանից հետո՝ 2026 թվականի մայիսի 7-ին, «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը դիմել է «Երևանի ավտոբուս» ընկերությանը և առաջարկել 400.000 լիտր դիզելային վառելիքը մատակարարել 1 լիտրը 500 դրամով։

«Գնումների մասին» օրենքի և գնման հրավերի պայմանների համաձայն՝ մասնակիցը կարող է փոփոխել հայտը միայն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը, հետևաբար «Երևանի ավտոբուս» ընկերությունը ոչ միայն պարտավոր չէր ընդունել ժամկետից հետո ներկայացված առաջարկը, այլև չուներ դրա իրավական հնարավորությունը։ Հակառակ մոտեցումը կխախտեր գնումների մասին օրենսդրությունը, հավասար մրցակցության, թափանցիկության և մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքները։

«Երևանի ավտոբուս» ընկերությունը գործել է օրենքի շրջանակում՝ ընտրելով սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը, առաջնորդվելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու առաջնահերթությամբ:

Հետևաբար, առաջարկում ենք նախընտրական ինքնահաստատման և քվե կորզելու փորձերը չկիրառել մի ոլորտում, որտեղ մաթեմատիկական պարզ հաշվարկով, փաստերով հնարավոր է ջրի երես հանել ցանկացած ապատեղեկություն և պաշտոնապես հայտարարում ենք, որ Երևանի ավտոբուս» ընկերության հեղինակությունն արատավորող պնդումները զրպարտություն են, որոնք պետք է արժանանան իրավական գնահատականի:

15/05/2026

📢 Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանի հերթական` ինչպես ինքն է նշում «կասկածելի դրսևորումով» «բացահայտման» վերաբերյալ ցանկանում ենք խորը մտահոգություն հայտնել առ այն, որ ավագանու անդամը, որը ողջ օրը խոսում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից և մայրաքաղաքի հանրային տրանսպորտից, նվազագույն պատկերացում անգամ չունի վարորդներին տրվող ուղեգրերի բովանդակությունից և կառուցվածքից, ինչի վառ ապացույցը երթուղու ծառայության չվացուցակը երթուղու ելքերի քանակից չտարբերելն է։

14/05/2026

📢 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Address

Թևոսյան 9
Yerevan
0076

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411674420

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի ավտոբուս posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Երևանի ավտոբուս:

Share

Category