FairyLand Logistics

Call Directions Website Contact the business

FairyLand Logistics Միջազգային բեռնափոխադրումներ
МЕЖДУНАРОДНЫЕ ГРУЗОПЕРЕВОЗКИ

Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային
Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. ԱՊՀ երկրներ
Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. Եվրոպա
Բեռնափոխադրումներ՝ ավտոտրանսպորտային. Ռուսաստան
Բեռնափոխադրումներ՝ երկաթուղային
Բեռնափոխադրումներ՝ ծովային
Բեռնափոխադրումներ՝ ծովային. ԱՄՆ
Բեռնափոխադրումներ՝ ծովային. Եվրոպա
Բեռնափոխադրումներ՝ ծովային. Չինաստան
Բեռնափոխադրումներ՝ օդային

⚠️ Վտանգավոր բեռների դեպքում ամեն մանրուք կարևոր է։Վտանգավոր բեռների տեղափոխումը պահանջում է փորձ, ճշգրտություն և պատասխ...
06/09/2026

⚠️ Վտանգավոր բեռների դեպքում ամեն մանրուք կարևոր է։

Վտանգավոր բեռների տեղափոխումը պահանջում է փորձ, ճշգրտություն և պատասխանատու մոտեցում։

📦 Ճիշտ փաթեթավորում
🏷️ Ճիշտ մակնշում
📄 Պահանջվող փաստաթղթեր
🚛 Համապատասխան տրանսպորտ
🛣️ Անվտանգ և նախապես պլանավորված երթուղի

Մենք հոգում ենք կարևոր մանրուքների մասին, որպեսզի Ձեր բեռը անվտանգ և ճիշտ պայմաններով հասնի նպատակակետ։

🌍 FAIRYLAND LOGISTICS — պլանավորում ենք պատասխանատվությամբ, տեղափոխում՝ անվտանգ։

23/08/2026

FAIRYLAND Logistics-ն իրականացնում է ծովային բեռնափոխադրումներ՝ ապահովելով ողջ գործընթացի պրոֆեսիոնալ համակարգումը՝ բեռի ընդունումից մինչև նշանակման վայր հասցնելը։

Վստահեք Ձեր ծովային բեռնափոխադրումները FAIRYLAND Logistics-ին և կենտրոնացեք Ձեր բիզնեսի զարգացման վրա․ ճանապարհի մնացած մասը մենք կկազմակերպենք։

Մանրամասների և փոխադրման արժեքի հաշվարկի համար գրեք մեզ։ 📩

#լոգիստիկա #բեռնափոխադրում

Անկախ նրանից՝ ձեր բեռը տեղափոխվում է ծովային, ցամաքային թե օդային ճանապարհով, FAIRYLAND-ը ապահովում է լոգիստիկ գործընթաց...
21/08/2026

Անկախ նրանից՝ ձեր բեռը տեղափոխվում է ծովային, ցամաքային թե օդային ճանապարհով, FAIRYLAND-ը ապահովում է լոգիստիկ գործընթացի ամբողջական կազմակերպում՝ անվտանգ, արդյունավետ և ժամանակին։

Մենք առաջարկում ենք՝

✅ Ծովային բեռնափոխադրումներ
✅ Ցամաքային բեռնափոխադրումներ
✅ Օդային բեռնափոխադրումներ

Մեզ համար լոգիստիկան պարզապես բեռի տեղափոխում չէ։ Մենք ապահովում ենք ճիշտ պլանավորում, հստակ կազմակերպում և վերահսկողություն՝ յուրաքանչյուր փուլում։

Վստահեք ձեր լոգիստիկան FAIRYLAND-ին և ստացեք լուծումներ, որոնք խնայում են ձեր ժամանակը, ռեսուրսներն ու ծախսերը։

📩 Կապ հաստատեճ մեզ հետ՝ ձեր բեռնափոխադրման համար անհատական առաջարկ ստանալու նպատակով։

#բեռնափոխադրում #լոգիստիկա

12/08/2026

Логистика — это сложный пазл, где каждая деталь имеет значение. 🧩

Правильный маршрут, точные сроки и слаженная работа со складами и партнёрами — всё это помогает нам обеспечить успешную доставку.

Мы контролируем каждый этап процесса, чтобы ваш груз прибыл вовремя и без ошибок. Ведь в логистике мелочей не бывает! 🚚📦

#логистика #доставка #грузоперевозки #надежнаядоставка

FAIRYLAND Logistics-ը կազմակերպում է միջազգային բեռնափոխադրումներ՝ ապահովելով արագ, անվտանգ և արդյունավետ առաքում աշխարհ...
01/08/2026

FAIRYLAND Logistics-ը կազմակերպում է միջազգային բեռնափոխադրումներ՝ ապահովելով արագ, անվտանգ և արդյունավետ առաքում աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Մենք հոգում ենք ամբողջ գործընթացի մասին, որպեսզի դուք կենտրոնանաք ձեր բիզնեսի աճի վրա։

📦 Ապահով և վերահսկվող առաքում
🌎 Գլոբալ գործընկերների ցանց
⏱️ Ժամանակին և վստահելի լուծումներ

FAIRYLAND Logistics — ձեր բիզնեսի վստահելի լոգիստիկ գործընկերը։

#բեռնափոխադրում

24/07/2026

Հաճախորդների կողմից ամենահաճախ տրվող հարցերից մեկն է` «Ուր է հասել իմ բեռը»։

Fairyland Logistics-ում յուրաքանչյուր առաքման ընթացքում մենք հետևում ենք բեռի տեղաշարժին և պարբերաբար տրամադրում ենք ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի դուք միշտ տեղեկացված լինեք և կարողանաք վստահությամբ պլանավորել ձեր հաջորդ քայլերը։

Որովհետև վստահելի լոգիստիկան սկսվում է ոչ միայն արագ առաքումից, այլ նաև վստահությունից։ ✈️🚛🌍

🚛 Լոգիստիկա՝ առանց սահմանների2008 թվականից Fairyland Logistics-ը կազմակերպում և կառավարում է միջազգային բեռնափոխադրումնե...
14/07/2026

🚛 Լոգիստիկա՝ առանց սահմանների

2008 թվականից Fairyland Logistics-ը կազմակերպում և կառավարում է միջազգային բեռնափոխադրումներ՝ ապահովելով բիզնեսների անխափան կապը համաշխարհային շուկաների հետ։

✅ Միջազգային բեռնափոխադրումներ
✅ Օդային, ծովային և ցամաքային փոխադրումներ
✅ Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
✅ Արագ, անվտանգ և վերահսկելի առաքում

Տարիների ընթացքում կուտակած փորձը, պատասխանատվության բարձր զգացումը և գործընկերային հարաբերությունների նկատմամբ մեր մոտեցումը թույլ են տալիս ապահովել լոգիստիկ լուծումներ, որոնց կարող եք միանշանակ վստահել։

📦 Fairyland Logistics — հուսալի գործընկեր ձեր բիզնեսի աճի և միջազգային փոխադրումների ճանապարհին։

📦2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվ...
24/06/2026

📦2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

Պահանջը վերաբերում է հետևյալ տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետևյալ ապրանքներին՝

♻️օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011)
♻️մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011)
♻️հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012)
♻️ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014)
♻️փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։

Նշենք, որ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին։

Ավելին՝ https://src.am/am/getNews/1605

27/05/2026

Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ)։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

«Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։

ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝

🔸 ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),
🔸 ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,
🔸 ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,
🔸 փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,
🔸 բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։

Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝

🔸 ապրանքի անվանումը,
🔸 քանակը և արժեքը,
🔸 ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,
🔸 հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,
🔸 փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,
🔸 ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

📦Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին ի...
22/05/2026

📦Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։

⁉️Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։

Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR-կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։

⁉️Ովքե՞ր են համակարգի մասնակիցները

ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝

Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք ըստ էության ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,

Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։

ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։

⁉️Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏ-ը

Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ ՌԴ Կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝

▪️կանխիկ դրամի,
▪️նավթի,
▪️էլեկտրաէներգիայի,
▪️ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։

⁉️Ինչպե՞ս է գործելու համակարգը

Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր է՝

1️⃣Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ձևավորել ДОПП — էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը։

2️⃣Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ռուբլով անկանխիկ եղանակով կատարել ապահովման վճար, որի չափը պետք է լինի ոչ պակաս, քան ենթակա վճարման անուղղակի հարկերի գումարը։

3️⃣Ստանալ ДОПП-ին վերագրվող տեսանելի հղումը (QR-կոդ) և այն ուղարկել մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ-ի դեպքում` ՀՀ արտահանողին կամ բեռնափոխադրողին):

4️⃣Եթե մեկ առաքման ընթացքում ДОПП-ում նշված ապրանքների ամբողջ ծավալը չի ներմուծվել, ապա այս դեպքում ՌԴ կոնտրագենտը պետք է մնացորդային ապրանքաքանակի համար նոր ДОПП ներկայացնի ու նաև նոր QR կոդ փոխանցի արտահանողին/փոխադրողին։

⁉️Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին

Թեև ДОПП-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար։

✅Առաքման ժամանակացույցի վերանայում. Հաշվի առնելով, որ ДОПП-ը պետք է ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի։ Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ։ Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը՝ քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների(գնորդների) հետ:

✅Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում. Արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել ДОПП-ը։

✅QR-կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. Փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին։ Առանց QR-կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի։

✅Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. Փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ДОПП-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար։

Address

Paronyan 44 APT 23
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30

Telephone

+37410 500 755

Alerts

Be the first to know and let us send you an email when FairyLand Logistics posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to FairyLand Logistics:

Shortcuts

Share